Մեր սրտերը քե՜զ ենք տալիս,
Մեր կյանքերը քե՜զ նվիրում,
Ու ասում ենք դու՜ արի,
Արտասվալից մեր սրտերում:
Ու սպասում ենք Քե՜զ փրկիչ,
Փրկի՜ր դու մեզ խավարից,
Խավարն ահեղ լույսը քիչ,
Քիչ է կյանքում լույսը ջինջ:
Դու ես միակ ու անմար լույսը մեր,
Մշտավառ լույսը մեր սրտերի,
Ինչպես անմար փարոս կանչում ես մեզ,
Մեզ հավիտյան մեղավորներիս ...
Կանչում ես, որ մխիթարես,
Ու քո լույսով մեզ պարուրես,
Անշեջ լույսդ մեզ բաժանես
Բաշխե՜ս-բաշխե՜ս ու չսպառվես...

Մեր կյանքերը քե՜զ նվիրում,
Ու ասում ենք դու՜ արի,
Արտասվալից մեր սրտերում:
Ու սպասում ենք Քե՜զ փրկիչ,
Փրկի՜ր դու մեզ խավարից,
Խավարն ահեղ լույսը քիչ,
Քիչ է կյանքում լույսը ջինջ:
Դու ես միակ ու անմար լույսը մեր,
Մշտավառ լույսը մեր սրտերի,
Ինչպես անմար փարոս կանչում ես մեզ,
Մեզ հավիտյան մեղավորներիս ...
Կանչում ես, որ մխիթարես,
Ու քո լույսով մեզ պարուրես,
Անշեջ լույսդ մեզ բաժանես
Բաշխե՜ս-բաշխե՜ս ու չսպառվես...