среда, 11 января 2012 г.

Խենթացած սրբեր մարտիրոս կյանքի

Խենթ ու խելառ մարտիրոսներ
Այս անհավատ ու փուչ կյանքի,
Խորին խորհուրդ լուռ հերոսներ
Անդավաճան հավատքի:

Դուք եկաք այս խնջույքին երգերով ձեր լուռ
Ու երգեցիք ձեր երգեր անապական ու անմութ ,
Դիվահարի պես պարեցիք լուսնորդ,
Ու գնացիք անհատակ  բոցը մշտավառ:

Խենթ ու խելառ կյանքի հերոսներ ,
Մոռացաք ձեզ, եսը անձասեր,
Գնացիք ինչպես խենթացած սրբեր,
Լուռ երգերի աշխարհը ձեր ...

Դուք խնդացիք վրան աշխարհի ,
Կյանքի հորձանքին գնացիք հակառակ,
Ձեզ անարգեցին խնջույքում կանքի
Եվ սուք գնացիք անդունդն անհատակ:

Անցան օրեր, ժամեր , տարիներ,
Եվ տարիները լուռ դարեր դարձան,
Կորան կյանքի ցոփություններ,
Եվ փոշի դարձան խնջույքներ անհամար:

Ու  հեռվում լսվեց խենթ մի ծիծաղ
Եվ դա դու'ք էիք անդունդի խորքից,
Եվ դուք մնացիք, իսկ հորձանքն` անցավ, 
Խենթացած սրբեր մարտիրոս կյանքի: