понедельник, 17 октября 2011 г.

Ցայգից մինչև իրիկնապահ

Բացվում է հանդարտ ցայգն հրազարդ, 
Բոցավառվում է լուրթը խավարից ազատ,
Բոցավառ արևի բորբ շողերով
Բռնկված շողի հրաշեկ փայլով ,                                                                        
Բանդագուշանքի կապանքներից զատ,
Բարևում է լուռ ցողի կաթիլում արևն հարազատ :

Գերված հրավառ լույսի հրաշքով ,                                                                                           
Գունազարդ երգի թավիշ հնչյունով,
Գալիս է կամաց կեսօրն հրկեզ,
Գալիս է տապը երկրային պարտեզ...
Գունազարդ խավարը կեսօրվա մովում,
Ծաղիկների բույրը գունազարդ ծովում:

Հոգնած ու տանջված կեսորվա տապից
Քնում է հանդարտ պարտեզն հրավարդ,
Իրիկունը լուռ պատում է երկրին
Գալիս է քնի երազը հրաշք:
Սակայն ...Երազի մովում երազով պատված
Սպասում է հանդարտ մի լուսե հրաշք... 

понедельник, 3 октября 2011 г.

Դավաճանություն, տամկություն և նոր կյանքի հույս

Մարդկային կյանքը մի անհասկանալի հորձանուտ է` պատված մեգի ու խավարի անթափանց ու շատ ժամանակ սարսափազդու շղարշով: Շատ ժամանակ այնքան թանձր  ու այնքան ճնշող տամկությամբ, որ քո վերջին հույսը անգամ խորտակվում է հազիվ հազ նշմարվող ծովի կապտավուն ալիքներում, այն ալիքներում, որնք մի ժամանակ երկնակամարի լուրթի պես մաքուր ու ջինջ էին, պարզ ու անապական` նոր մաղաող ձյան պես: Սակայն ամեն բան հարաբերական է և անցողիկ: Շատ քիչ է պատահում այս դաժան կյանքում, երբ առաջին սիրո լույսը հավիտենապես վառ է մնում քո կողքին, դառնում է քո  ուղեկիցը հավիտեններում` այս աշխարհի փշոտ ու քարքարոտ կածաններում: Սակայն, ինչպես շատ հաճախ է պատահում առաջին սիրո բերդը ընկրկում է հզոր թշնամիների` կյանքի, անփորձության, անվստահության ճիրանները, դավաճանում է նրան դղյակը պահպանուղ հզորազոր ուժը` դղյակի չքնաղ տիրուհին` սերը: Այս հարվածին դիմանալը շատ դժվար է` նույնիսկ անհնարին: Այդ իսկ պատճառով դադարում է պայքարը,պայքար, որ մղվում էր կյանքի գնով, քանի որ այդ ժամանակ արդեն իմաստ չի լինում պայքարելու հոյակերտ կամարների և երազանքի անուրջների համար, որովհետև դրանց հիմնաքարը հավիտենապես կորել է: Այդ ժամանակ է, որ դղյակի աննկուն պաշտպանը կորցնում է իր վերջին հույսը, այն հույսը, որը մի ժամանակ փթթում ինչպես մի հրաշգեղ ծառ եդեմի պարտեզում, այժմ չորացած մի ոստ է կենարար ակունքի մոտ: Իսկ դղյակի աննկուն ու անվեհեր, քաջ ու անվախ
պաշտպանը քայլում է գլխիկոր ու մոռացության մեջ, կորցրած ինքն իրեն, կորցրած հավատը կյանքի և ամենքի հանդեպ և նրա հոգու, մտքի ու սրտի ամառային ու հրաշալի եղանակը միանգամից փոխվում է խորը աշնանային տերևաթափի: Իրենց ուժը կորցրած տերևները թափվում են գետնին` ծածկելով այն երբեմնի հզոր պաշտպանի ոտնահետքերը` հավիտենապես ծածկելով նրա հետդարձի ճանապարհը, իսկ ճանապարհը անցնում էր միգով պատված անտես ու անհայտ ճանապարհներով, որոնց վրա երբևէ ոտք չէր դրել նա, ճանապարհներ, որոնք անհայտի ուղին էին, որից նա խուսափել էր միշտ, իսկ հիմա՜... Սակայն, ահա  քայլում էր մի ճանապարհով, որից իր իսկ մեղքով ոչ մի տեղեկություն չուներ: Իսկ արդյո՞ք այլընտրանք ուներ նա, արդյո՞ք ուներ այլ  ճանապարհ, այլ ուղի, որով կարող էր ընթանալ` դժվար է ասել: իսկ ճանապարհը նրան տանում էր դեպի առաջ,  դեպի անհայտություն....
   Գնում էր նա աչքը հառած անծայրածիր անհայտին, որը կամաց-կամաց իր առաջ բացահայտում էր այն ամեն դառնությունն ու կսկիծը, որը պահում է կյանքը ծածուկ ամենքի աչքից: Ճանապարհի ընթացքում ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում, լռում, նայում էր 

թախծոթտ  ու կարոտակեզ հա-

յացքով դղյակին (որը կամաց- կամաց չքանում էր նրա տեսա-
դաշտից), ուզում էր ետ դառնալ,
սակայն այդ վայրկյանին հիշում էր դիցուհու դավաճանությունը, լուռ շրջվում և շարունակում էր քայլել այն ճանապարհով, որը նրա ուղեկիցն էր հիմա, ուղեկից ով  անբաժան ու անդավաճան է, ով նրա հետ է անկախ ամեն բանից, նրա կողքին անկախ ամենքի կարծիքից ու շրջապատի ցանկությունից:
 Սակայն կյանքի դաժան փորձությունները, դժարություններն ու հարվածները հավիտենական չեն. գալիս է մի ժամանակ, երբ                                                      
հալվում է սառույցը, կամաց-կամաց սկսում են փակվել աշնան` անխնա հասցված վերքերը և կամաց-կամաց սկսում է կենդանություն առնել ամեն բան: 
      Այսպես եղավ նաև բյուրեղյա դղյակի աննկուն պաշտպանի հետ: Նա անդադար դեգերումից հետո հասկացավ, որ այս կայնքը չի սահմանափակվում միայն իր պատկերացումների շրջանակով, նա տեսավ բազմաթիվ փորձություններ, տեսավ բազում մարդկանց, լսեց անթիվ ու անհամար կարծիքներ, լսեց չլսված խորհուրդներ, որոնք դուրս էին մարդկային չափանիշներ ու պարկեշտության սահմաններից, իր առաջ ունեցավ
բազմաթիվ լայն ու հրաշագեղ ապագա խոստացող ճանապարհեր, սակայն այդ ամենի մեջ նա տեսավ իր փնտրածը, գտավ իր այն միակ ու ցանկալի ուղին, որը փնտրել էր դավաճանությունից հետո, այդքան երկար ժամանակ և այդ ժամանակ հասկացավ, որ միայն այն դիցուհին` սերը, չէր մեղավոր այն բանի համար, որ կործանվեց դղյակը, այդտեղ կար նաև իր մեղքը իր թուլությունը և կուրությունը: Հենց այդ ժամանակ բացվեցին նրա կուրացած աչքերը, հենց այդ պահին հորդեցին նրա աչքերից տաք արցունքի կաթիլները, հենց այդ վայրկյանին անդադար դուրս հորդող կաթիլների ջերմությունից հալվեցին վերքերը պատած սառույցներ, սպիացան անանց թվացող վերքերը և այդ պահին  հասկացավ , որ իր ուղին դա հանգստության, անջության ուղին չէ, ոչ էլ անհոգության ուղին, այլ նրա ուղին փշոտ ու քարքարո, անհարթ ու խորդուբորդ, պայքարի ու մաքառում ուղի էր, որով պետք է ընթանար նա և որը Աստված էր տվել մարդուն փրկության հասնելու համար: 
        Եվ այդպես էլ եղավ. վեր կացավ ընկած տեղից, կանգնեց հաստատուն, վեհ ու հպարտ (բայց ոչ եսասեր ու ինքնահավան) և քայլեց հակառակ շատերի քմծիծաղների և կյանքի անհաշտ ճնշմանը և ասաց.
- Կորցրել եմ  շատ թանկ ժամանակ,սակայն ստացել եմ անգին փորձառություն, իսկ հիմա եկել է այդ ամենը միացնելու և բյուրեղյա դղյակի փոխարեն անկոտրուն` ալմաստե դղյակ շինելու  ժամանակը ,- ու լռեց. առանց ձայնի, քայլեց առաջ դեպի կապույտ երազի անրջական  կղզին` դեպի իր երազանքը, դեպ փրկություն, դեպ Աստված, դեպ անհուն ու անվերջանալի սերը, որ աննյութական ու անշոշավելի է:




суббота, 1 октября 2011 г.



      

                Դու հիմա չկաս                                    


Դու հիմա չկաս և հոգիս է դատարկ,                      
Ու աննյութացար տամկացող անհայտում,
Տխրության տամուկ երազում դատարկ
Վառվում ես անշեջ, ինչպես կրակի լեզուն:
                                                                                               
Տամկության մեջ այդ ցուրտ ապրում եմ ահա,
Տենչալով անհագ արևի շողի,
Շուրջս խավար է` լռության տարփանք անհագ.
Իսկ սրտիս խորքում արև՜ի, արև՜ի ուղի:

Սակայն, սառը հայացքներ են պատում ինձ միայն
Եվ չկա գեթ մեկ արևի շողիկ,
Իսկ սրտիս խորքում սիրո տաղիկը աննման,                                                                                                                                              
Որ հավերժ վառվում է  քեզ համար միայն:


    
Այսքան ժամանակ իմ սրտի խորքում միշտ վառ եմ պահել քո անունը: Ամեն անգամ քեզ տեսնելիս կրկին սիրտս թրթռացել է, բոցկլտացել այն նույն կրակով, որով վառվում էր մի ժամանակ: Քո կողքին չանցկացված ամեն մի վայրկյանի մեջ ես փնտրել եմ քեզ և սպիտակթույր ծաղկի նման, նրա վրա արցունքի կաթիլի մաքրության պես եմ միշտ հիշել քեզ:
Ավաղ իմ սխալի ու թուլության պատճառով եմ կորցրել քեզ, անտարբերությունն է սառեցրել  քո սրտի սերը : Չգիտեմ ինչու դեռ սրտիս խորքում սիրում եմ քեզ: Սիրում եմ քեզ սիրով ոչ թե տոնական այլ իսկական, ոչ թե առաջվա պես այլ հոգով: Եթե նույնիսկ չեմ ցույց տալիս, ապա միայն քեզ հավիտյան կորցնելու վախից: Քեզ սիրել եմ , քո թերություններով և առավելություններով  հանդերձ, դու ես այն միակը, որին սիրել եմ  անմեռ սիրով և կմնաս միակը այդպես: Հիմա ծնկած քո առաջ սպասում եմ  և ասում, որ  ՍԻՐԵԼ ԵՄ ՔԵԶ , ՈՒ ՀԻՄԱ ԷԼ  ՍԻՐՈՒՄ ԵՄ: Իսկ դու պատրաստ ես արդյոք հրաժարվել ինչ որ բաններից, որպեսզի սիրես ու սիրվես? Եվ սկասծ այս վայրկյանից ծնկաչոք կսպասեմ քո պատասխանին, նույնիսկ եթե այդ սպասումը տևի մի ամբողջ կյանք,կսպասեմ այնքան մինչև արժանանամ քո պատասխնին: Իսկ եթե մերժես հանկարծ դու ինձ, կաղոթեմ Աստծուն ամեն վայրկյան իմ սրտի խորքում, որ  ում էլ դու ընտրես քեզ կյանքի ընկեր, քո աչքերից արցունքի գեթ մեկ կաթիլ չթափվի: Իսկ ինձ համար, ի՜մ սրտի խորքում միակն ես, կսպասեմ ես քեզ....