вторник, 27 декабря 2011 г.

Հանդիպում

Եվ կրկին ծանոթ կոպեր, կրկին տեսնւմ են քեզ,
Վառված ու մոխրացած երազում` անցյալի քնից,
Եվ հոգին այրվում է ճնշող ցավից
Վհատ սիրտը` գոռում ցավագար:
Կրկին հուշեր, կրկին հույսեր անկատար,
Կոպերին  նստում է մոխիր մոլագար,
Եվ կյանքի նուրբ վայրկյաններ հրճվում,
Անցնում է կորոմ, գնում անդադար:

Լուռ ու շվար կանգնած են ահա
Կոպերը ծանոթ անծանոթացած,
Ու հոսում են կաթիլներ արծաթ
Պաղած շուրթեր լռությանմեջ քար ...

Սի'րտը խենթացի'ր, ոռնա'  խելագար:

Եվ հանկարծ սառնության մեջ այդ
Պաղած կոպերը կորցնում են իրար
Հալվում են հեռվում, գնում են անդարձ

Արցունքի ծովում ակնազարդ անհայտ:

Սառում է ներկան. ժամանա'կ, մի պահ կանգ առ ...

Վայրկյանում մարում են հնչյունները երգի,
Ու կանգնում է ժամանակն խոնարհ,
Լռում է հոգին, սիրտը ցավագար:

Մի'տք, պանդուխտ ես սառած կոպերի, վերքերի համար ...

среда, 21 декабря 2011 г.

Քեզ համար Աշուն ...

 
Երբ որ կտեսնեմ մայրամուտը լուռ,
Ու կհավատամ մարող լույսին  հուր,
Երբ կցոլաս որպես անմար լուր,
Իմ սրտում կհնչի  աշնան երգը լուռ:

 



Երբ կտեսնեմ ծովը դեղինի,
Եվ կջերմանամ ձմեռվա շեմին,
Երբ ձյան փաթիլը հանկարծ   համբուրի
Կհիշեմ քեզ սիրո ու աշնան հարաշք դիցուհի …


Եվ այդժամ սպիտակի անծիր ծովում
Կվառվի  դեղինը `արցունքի կաթում
Կսառչեմ այտեղ կարոտ շուրթերիդ
Իսկ հոգիս կսպասի ... Բայց զուր:

Տարիներ կանցնեն, կդառնամ , կհիշեմ շողերդ Աշուն,

Կհիշեմ ոսկին, նազանքդ դեղին ու քնքուշ,

Կնճռոտ ու ծեր աչերիցս կհոսի արցունքի բյուրեղն անգին  
Կարտասվեմ ես լուռ Աշուն ` քե'զ համար դեղին …