
Վառված ու մոխրացած երազում` անցյալի քնից,
Եվ հոգին այրվում է ճնշող ցավից
Վհատ սիրտը` գոռում ցավագար:
Կրկին հուշեր, կրկին հույսեր անկատար,
Կոպերին նստում է մոխիր մոլագար,
Եվ կյանքի նուրբ վայրկյաններ հրճվում,
Անցնում է կորոմ, գնում անդադար:
Լուռ ու շվար կանգնած են ահա
Կոպերը ծանոթ անծանոթացած,
Ու հոսում են կաթիլներ արծաթ
Պաղած շուրթեր լռությանմեջ քար ...
Սի'րտը խենթացի'ր, ոռնա' խելագար:
Եվ հանկարծ սառնության մեջ այդ

Հալվում են հեռվում, գնում են անդարձ
Արցունքի ծովում ակնազարդ անհայտ:
Սառում է ներկան. ժամանա'կ, մի պահ կանգ առ ...
Վայրկյանում մարում են հնչյունները երգի,
Ու կանգնում է ժամանակն խոնարհ,
Լռում է հոգին, սիրտը ցավագար:
Մի'տք, պանդուխտ ես սառած կոպերի, վերքերի համար ...
Комментариев нет:
Отправить комментарий