
Հեռու հորձանքում անհանդարտ ծովի
Կենաց փրփուրի ծփանք ու սոսափ
Տեսա Քե՛զ, փրփուրի սպիտակով՝ փրփուրի փերի:
Վճիտ կապույտի անսահման հեռվում,
Արեգի մարմրող մշտնջեն ծովում,
Ոսկի շյուղերի վերջին կրակում
Տեսա Քե՛զ, ոսկե անհունի` ոսկե թագուհի:
Իսկ երբ մեռնում է օրը,
Երբ կորում է ամենը խավարի բովում,
Ծակվում է խավարը արծաթե շողից
Եվ կրկին դու ես. կրկին տեսնում եմ Քե՛զ,
ՔԵ՛Զ արծաթի լույսով` արծաթի փերի ....
Комментариев нет:
Отправить комментарий