пятница, 25 ноября 2011 г.

Եթե մի օր դու գաս ...

Եթե մի օր դու գաս ինձ մոտ
Եթե փայլես լույսով հրոտ
Ու անթառամ վարդով արնոտ
Ես չեմ շարժվի դեպի քեզ մոտ:

Եթե մի օր հույզերով լի
Ու փոթորկուն երազներով,
Ետ գաս կրկին հույսերով սին
Դու չես գտնի սեր ու կարոտ:

Երբ շշնջաս խսոսքերն այն սուրբ
Որ քաղցր էին այ ժամանակ
Ես քեզ կասեմ` պետք չէ իզուր,
Սառել է սիրտս քեզ համար:

Ու կգնամ ես հեռուն`
Անտես հեռուն լուռ կածանով,
Իսկ թիկունքում դու ես ցոլում`
Քնքուշ ձայնով քեզ կանչելով:

Եթե մի օր դու գաս ինձ մոտ
Դատարկ տեսնես տունս խավար,
Եթե վառվես որպես արփի,
Հիշի'ր, լուսնի լույսում հավետ կորոր:

Այդժամ գիտցի'ր ես գանցի դեպի լուսին`
Թողած արևն ու հին հույսերը սին:

Комментариев нет:

Отправить комментарий