пятница, 25 ноября 2011 г.

Միայնակ լուսնի արծաթե ցոլքը ...

Միայնակ լուսնի արծաթե լույսով
Մութ երկնքում արծաթ ցոլանքով
Լույս անհունի, խավարի հեռվում
Մի ամպ միայնակ լուսնին է շոյում:

Կապույտ երկնի ծովում անհատակ
Մեղմ հովիկն է փչում հանդարտ,
Թևերը կապված թիերին անշարժ
Լողում է ամպն այն հույզերով հանդարտ:

Սակայն, ծովն անվերջ է, լուրթը `մութ այնքան,
Եվ արծաթե լույսը միրաժ միայն.
Սակայն լողում է ամպը դեպ անհաս լուսնին
Եվ ինքն էլ գիտի`  չի հասնի լուսնին...

Комментариев нет:

Отправить комментарий