
Մարդկային կյանքը մի անհասկանալի հորձանուտ է` պատված մեգի ու խավարի անթափանց ու շատ ժամանակ սարսափազդու շղարշով: Շատ ժամանակ այնքան թանձր ու այնքան ճնշող տամկությամբ, որ քո վերջին հույսը անգամ խորտակվում է հազիվ հազ նշմարվող ծովի կապտավուն ալիքներում, այն ալիքներում, որնք մի ժամանակ երկնակամարի լուրթի պես մաքուր ու ջինջ էին, պարզ ու անապական` նոր մաղաող ձյան պես: Սակայն ամեն բան հարաբերական է և անցողիկ: Շատ քիչ է պատահում այս դաժան կյանքում, երբ առաջին սիրո լույսը հավիտենապես վառ է մնում քո կողքին, դառնում է քո ուղեկիցը հավիտեններում` այս աշխարհի փշոտ ու քարքարոտ կածաններում: Սակայն, ինչպես շատ հաճախ է պատահում առաջին սիրո բերդը ընկրկում է հզոր թշնամիների` կյանքի, անփորձության, անվստահության ճիրանները, դավաճանում է նրան դղյակը պահպանուղ հզորազոր ուժը` դղյակի չքնաղ տիրուհին` սերը: Այս հարվածին դիմանալը շատ դժվար է` նույնիսկ անհնարին: Այդ իսկ պատճառով դադարում է պայքարը,պայքար, որ մղվում էր կյանքի գնով, քանի որ այդ ժամանակ արդեն իմաստ չի լինում պայքարելու հոյակերտ կամարների և երազանքի անուրջների համար, որովհետև դրանց հիմնաքարը հավիտենապես կորել է: Այդ ժամանակ է, որ դղյակի աննկուն պաշտպանը կորցնում է իր վերջին հույսը, այն հույսը, որը մի ժամանակ փթթում ինչպես մի հրաշգեղ ծառ եդեմի պարտեզում, այժմ չորացած մի ոստ է կենարար ակունքի մոտ: Իսկ դղյակի աննկուն ու անվեհեր, քաջ ու անվախ

պաշտպանը քայլում է գլխիկոր ու մոռացության մեջ, կորցրած ինքն իրեն, կորցրած հավատը կյանքի և ամենքի հանդեպ և նրա հոգու, մտքի ու սրտի ամառային ու հրաշալի եղանակը միանգամից փոխվում է խորը աշնանային տերևաթափի: Իրենց ուժը կորցրած տերևները թափվում են գետնին` ծածկելով այն երբեմնի հզոր պաշտպանի ոտնահետքերը` հավիտենապես ծածկելով նրա հետդարձի ճանապարհը, իսկ ճանապարհը անցնում էր միգով պատված անտես ու անհայտ ճանապարհներով, որոնց վրա երբևէ ոտք չէր դրել նա, ճանապարհներ, որոնք անհայտի ուղին էին, որից նա խուսափել էր միշտ, իսկ հիմա՜... Սակայն, ահա քայլում էր մի ճանապարհով, որից իր իսկ մեղքով ոչ մի տեղեկություն չուներ: Իսկ արդյո՞ք այլընտրանք ուներ նա, արդյո՞ք ուներ այլ ճանապարհ, այլ ուղի, որով կարող էր ընթանալ` դժվար է ասել: իսկ ճանապարհը նրան տանում էր դեպի առաջ, դեպի անհայտություն....
Գնում էր նա աչքը հառած անծայրածիր անհայտին, որը կամաց-կամաց իր առաջ բացահայտում էր այն ամեն դառնությունն ու կսկիծը, որը պահում է կյանքը ծածուկ ամենքի աչքից: Ճանապարհի ընթացքում ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում, լռում, նայում էր
թախծոթտ ու կարոտակեզ հա-
յացքով դղյակին (որը կամաց- կամաց չքանում էր նրա տեսա-
դաշտից), ուզում էր ետ դառնալ,
սակայն այդ վայրկյանին հիշում էր դիցուհու դավաճանությունը, լուռ շրջվում և շարունակում էր քայլել այն ճանապարհով, որը նրա ուղեկիցն էր հիմա, ուղեկից ով անբաժան ու անդավաճան է, ով նրա հետ է անկախ ամեն բանից, նրա կողքին անկախ ամենքի կարծիքից ու շրջապատի ցանկությունից:
Սակայն կյանքի դաժան փորձությունները, դժարություններն ու հարվածները հավիտենական չեն. գալիս է մի ժամանակ, երբ
հալվում է սառույցը, կամաց-կամաց սկսում են փակվել աշնան` անխնա հասցված վերքերը և կամաց-կամաց սկսում է կենդանություն առնել ամեն բան:
Այսպես եղավ նաև բյուրեղյա դղյակի աննկուն պաշտպանի հետ: Նա անդադար դեգերումից հետո հասկացավ, որ այս կայնքը չի սահմանափակվում միայն իր պատկերացումների շրջանակով, նա տեսավ բազմաթիվ փորձություններ, տեսավ բազում մարդկանց, լսեց անթիվ ու անհամար կարծիքներ, լսեց չլսված խորհուրդներ, որոնք դուրս էին մարդկային չափանիշներ ու պարկեշտության սահմաններից, իր առաջ ունեցավ

բազմաթիվ լայն ու հրաշագեղ ապագա խոստացող ճանապարհեր, սակայն այդ ամենի մեջ նա տեսավ իր փնտրածը, գտավ իր այն միակ ու ցանկալի ուղին, որը փնտրել էր դավաճանությունից հետո, այդքան երկար ժամանակ և այդ ժամանակ հասկացավ, որ միայն այն դիցուհին` սերը, չէր մեղավոր այն բանի համար, որ կործանվեց դղյակը, այդտեղ կար նաև իր մեղքը իր թուլությունը և կուրությունը: Հենց այդ ժամանակ բացվեցին նրա կուրացած աչքերը, հենց այդ պահին հորդեցին նրա աչքերից տաք արցունքի կաթիլները, հենց այդ վայրկյանին անդադար դուրս հորդող կաթիլների ջերմությունից հալվեցին վերքերը պատած սառույցներ, սպիացան անանց թվացող վերքերը և այդ պահին հասկացավ , որ իր ուղին դա հանգստության, անջության ուղին չէ, ոչ էլ անհոգության ուղին, այլ նրա ուղին փշոտ ու քարքարո, անհարթ ու խորդուբորդ, պայքարի ու մաքառում ուղի էր, որով պետք է ընթանար նա և որը Աստված էր տվել մարդուն փրկության հասնելու համար:
Եվ այդպես էլ եղավ. վեր կացավ ընկած տեղից, կանգնեց հաստատուն, վեհ ու հպարտ (բայց ոչ եսասեր ու ինքնահավան) և քայլեց հակառակ շատերի քմծիծաղների և կյանքի անհաշտ ճնշմանը և ասաց.
- Կորցրել եմ շատ թանկ ժամանակ,սակայն ստացել եմ անգին փորձառություն, իսկ հիմա եկել է այդ ամենը միացնելու և բյուրեղյա դղյակի փոխարեն անկոտրուն` ալմաստե դղյակ շինելու ժամանակը ,- ու լռեց. առանց ձայնի, քայլեց առաջ դեպի կապույտ երազի անրջական կղզին` դեպի իր երազանքը, դեպ փրկություն, դեպ Աստված, դեպ անհուն ու անվերջանալի սերը, որ աննյութական ու անշոշավելի է: